Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ազգային չարիքը շանտաժի լեզվով սպառնում է հոգևորականությանը

Ազգային չարիքը շանտաժի լեզվով սպառնում է հոգևորականությանը
24.06.2025 | 16:34

Նիկոլը շարունակում է Վեհափառի և եկեղեցու դեմ իր դեմարշը՝ խոսույթը էլ ավելի սրելով։ Եկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս։

Ըստ էության՝ վերջին գրառումներից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք բացահայտ շանտաժի հետ, ինչը քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է։ Ազգային չարիքը շանտաժի լեզվով սպառնում է հոգևորականությանը՝ օգտագործելով անհասկանալի ֆեյք տեսանյութեր և անբարո բառապաշար։

Քանիցս նկատել եմ, որ նրա «առյուծ կտրած» հոխորտալը սահմանափակվում է իր գծած 28743-ի շրջանակներում։ Այդ սահմաններից դուրս նա դառնում է սովորական, շարքային տգետ՝ ո՛չ արտաքին քաղաքականությունից բան հասկացող, ո՛չ էլ ռազմավարական վտանգներ տեսնող։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ